Եպիսկոպոսաց ժողովը քրիստոնեական եկեղեցու ժողավական հնագույն մարմինն է՝ վարչական, կանոնական, ծիսա-դավանական բանաձևումներ սահմանող:
2013 և 2014 թթ.-ին՝ շուրջ 5 դար ընդմիջումից հետո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Եպիսկոպոսաց ժողով, որը հաստատել է 1915 թ․-ին Թուրքիայի կողմից ցեղասպանված հայերի Սրբադասման կանոնը և քննարկել Սուրբ Մկրտության խորհրդի միանման արարողակարգի հաստատման նոր կանոնը:
Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների եպիսկոպոսաց դասի համախմբումն է:
Եպիսկոպոսաց ժողովի իրավասության սահմանները ներառում են հետևյալ ուղղությունները.
ա. Դավանաբանական հարցերի սահմանում,
բ. Ծիսական բարեփոխությունների և նոր ծեսերի հաստատում,
գ. Եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխությունների և նոր օրենքների հաստատում,
դ. Միջեկեղեցական երկխոսություների արդյունքների հաստատում,
ե. Միջեկեղեցական և միջկրոնական հարցերի քննարկում,
զ. Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից հանձնարարված և լիազորված հարցեր:
Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: